Հայգորգ
«ՀԱՅԳՈՐԳ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ

 

Հայաստանում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո ստեղծվեցին հատուկ արտելներ, որտեղ բանիմաց վարպետների գլխավորությամբ զբաղվում էին տարբեր արհեստներովԳորգագործությունը  ևս արժանանում է  պետական հոգածության: 1921 թվականին հրապարակվեց «Տնայնագործությանը և մանր արդյունաբերությանը օժանդակելու միջոցառումների մասին» դեկրետը և առաջին գորգա­գործական ա­ր­հես­տանոցը ստեղծվել է 1924 թվականին, նույն թվականին է բացվել  նաև առաջին գորգագործական դպրոց-արհեստանոցը: 1926-1930 թթ. արդեն գորգագործության լայն ցանց էր ստեղծվելԱրտելներ կային Լոռիում, Իջևանում, Շամշադինում, Գորի­սում, Ստեփանավանում, Նոր Բայազետում (Կամո), Մարտունիում, Զանգեզուրում, Բասարգեչարում (Վարդենիս), Ապարանում, Սևանում, Ախտայում (Հրազդան):

1932 թհիմնադրվում է գորգերի էսքիզների ստեղծման և պատճենա­հան­ման գեղարվեստական արհեստանոց: Այն կոչված էր սատարելու Անդրֆեդերա­ցիայի երեք հանրապետությունների` Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի գորգա­գործությանը: Արհեստանոցը գլխավորել է գորգի լավագույն մասնագետ Միքայել Տեր-Միքայելյանը:

1932 թ. Երևանում կառուցվում է գորգագործական կոմբինատ: Խոշոր արհես­տանոցներ են կառուցվում նաև Կիրովականում և Իջևանում: Առաջին անգամ Հա­յաստանում է իրագործվում գորգերի քիմիական լվացման մեքենայական եղա­նակը, որը գալիս է փոխարինելու գորգերի նստեցման նախկին եղանակին: Քիմիա­կան լվացումը զգալիորեն բարձրացնում է գորգերի որակը, տալով դրանց հատուկ փայլ, փափկություն՝ միաժամանակ մաքրելով ավելորդ մանրաթելերից: Դրա շնոր­հիվ բրդյա գորգը ձեռք է բերում մետաքսի փայլ ու փափկություն: Բացի այդ, ավելա­նում է գորգերի խտությունը՝ բարձրացնելով դրանց դիմացկունությունը և որակը: Հատուկ մկրատով խուզելուց հետո մակերեսը առավել հարթ էր դառնում: Գորգի քիմիական լվացման փորձարարական արհեստանոցը վերափոխվում է գործարանի: Այստեղ սովորելու են գալիս Ադրբեջանի, Վրաստանի, Թուրքմենիայի, Ուզբեկս­տանի, Ռու­սաստանի, Ուկրաինայի գորգագործները: Աստիճանաբար կատարելա­գործվում են արտադրության գործիքները և գորգա­գործության տեխնիկան: Դեռևս 1924 թ. բարե­փոխություն է մտցվում տորքի մեջ: 1935 թ. հայ մասնագետների բարե­փոխու­թյուն­ների շնորհիվ հնարավոր է լինում 25-30 մ երկարության գորգեր գործել: 1930-41 թթ. առաջին համահայաստանյան գորգա­գործների համագումարից հետո գործածության է դրվում բուրդ լվանալու մեքենան, հիմնվում են թելեր ներկելու գոր­ծարաններ, Երևա­նում կառուցվում է գորգի կոմբի­նատ: Սովետահայ գորգագործները հին ավան­դույթների հիման վրա  ստեղծում են նորը՝ մասնակցելով համաշխարհային ցուցա­հանդեսներին: Այսպես. 1937 թ. Փարիզի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում հայկական գոր­գերն արժանանում են Մեծ ոսկե մեդալի,իսկ 1949 թ. Նյու Յորքում`  նվա­ճում են Մեծ մրցանակ, 1958 թ. Բրյուսելում`  երկրորդ ոսկե մեդալը, 1965 թ. Լայպ­ցիգում` Մեծ ոսկե մեդալ: 1984 թ. Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում` չորս ոսկե մեդալի:

1963-ին ՀՍՍՀ թեթև արդյու­նաբերության նախարարության ձեռնարկությունների համախմվում են և կազմա­վոր­վում է  «ՀԱՅԳՈՐԳ» արտադրական գորգագործական միավորումը , որը ներառում  էր Երևանի գլխամասային ձեռնարկությունը , Երևա­նի, Մարտունու, Մեծավանի (Կալինինոյի շրջան)Գյումրիի (Լենինականի), Կամոյի, Վար­դենիսի, Եղեգնաձորի, Ստեփանավանի, Արտաշատի, Ապարանի, Գորիսի, Արթ­իկի, Արծվաշենի (Կրասնոսելսկի շրջան) մասնաճյուղերը: Արտադրում էր բրդե և կի­սաբրդե մանվածք, գորգ, ուղեգորգ, կարպետ: Գլխամասային ձեռնարկությունը,որը  հիմնադրվել է 1925-ին ներառում էր մանվածքային ֆաբրիկան և գորգի բազան: Իրա­կանացնում էր բրդի, թելերի մշակման, ներկման, գորգանկարների ծրագրավորման, գորգերի քիմիական լվացման գործընթացները: Ուներ  փորձնական արհեստանոց, արվեստանոց, տպարան: Տարեկան հզորությունը 760 տ մանվածք էր: 1978-ին միա­վոր­ման ձեռնարկություններում արտադրվել է 734,0 տ բրդե և կիսաբրդե մանվածք, 990,0 հզ. մ2 գորգ և գորգագործական արտադրանք, որից` ձեռագործ գորգ` 48,2 հզ. մ2: Միավորման արտադրանքն իրացվում էր ՍՍՀՄ-ում, իսկ ձեռագործ գորգերի 90%-ը առաքվում էր արտասահման` Անգլիա, Բելգիա, Հոլանդիա և այլն: Միավորման գոր­գերը ներկայացվել են Մոսկվայի, Լենինգրադի, Փարիզի, Նյու Յորքի, Մոնրեալի, Բրյու­սելի, Սան Պաոլոյի, Լայպցիգի և Դամասկոսի միջազգային ցուցահանդեսնե­րում՝ մշտապես արժանանալով բարձր պարգևների ոսկե մեդալների:

        Մեծ հռչակ ու պահանջարկ են վայելել  կոմբինատի արտադրած «Էրեբունի», «Ղա­րա­բաղը»,  «Դեղնաքյունջ», «Երևան», «Հայաստան» ,«Լոռին»,, «Անահիտը» գորգերը: Իրենց գունային ներդաշնակությամբ, կոմպոզի­ցիայով և զարդանախշերով այդ գորգերը չափազանց հարազատ են հայկական լավագույն ձեռագործ գորգերին:

            Կոմբինատում հիմք էր դրվել նաև ուղեգորգերի և կարպետների մեքենայական արտադրությանը: Դրանք պահանջված էին  Թուրքմենիայում, Ուզբեկստանում, Ղա­զա­խստանում, Մոլդավիայում և այլուր:

 

                                                                                                                 Սվետլանա Պողոսյան

 

ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱՆՇԱՆՆԵՐԸ ՀԱՅ ԳՈՐԳԱՐՎԵՍՏՈՒՄ

 

Խորհրդային շրջանի հայկական գորգագործության մեջ ավանդական զարդամոտիվ­ներին և գունամտածողությանը զուգահեռ՝ մեծ տարածում են ստանում սոցիալիստա­կան ռեալիզմի կանոններով կառուցված և խորհրդային խորհրդանշան­ներով հարդար­ված գորգերը: Այս առումով ուշագրավ է Դ. Գարանֆիլյանի կողմից 1925 թ. ավարտված Հա­յաս­տանի գերբը պատկերող կլոր գորգը՝ Մասիսների, արևի և խորհրդային մուրճ ու ման­գաղի պատկերներով: Նույն թվականին գործված Լենինի պատկերով գորգի կենտ­րոնում, մուգ կարմիր հիմնագույնի վրա ներկայացված է Իլյիչի դիմանկարը ծաղկե­պսակ շրջա­նակի մեջ, որն օղակված է սև ժապավենով, իսկ գորգի շրջագոտին զար­դար­ված է կաղնու տերևազարդերով: Գորգանկարիչ Հ. Թաբաքյանի էսքիզով 30-ականներին գործվել են Լե­նինի, Ստալինի, Մոլոտովի, Վորոշիլովի, Միկոյանի դիմանկարները: Ստալինի գորգա­նկարի շրջագոտիներում ներկայացված են երկրի ինդուստրա­ցումը և մշակութային առաջ­ընթացը: Գորգի ներքին շրջագոտում բանվորն ու գյուղացին են պատկերված, իսկ կինը ներկայացված է վրձինը ձեռքին՝ նկարելիս: Պատկերված են նաև բանվորներ տրակ­տորի մասեր հավաքելիս, արտաքին շրջագոտու զարդանկարում տրակտորները փոխա­րինում են լծած արորին: Որոշ գորգերում գեղջկուհին ներկայաց­ված է ցորենի խրձեր կա­պելիս, տղամարդը` գերանդիով: Վ. Մոլոտովի գորգանկարի (1934 թ) շրջագոտում պատ­կեր­ված են խորհրդային հնգաթև աստղը, ձիթենու ճյուղը և գրքեր, որոնք ներկայացնում են նոր հասարակարգը: Դիմանկարի շրջանակում ձիթենու ճյուղերով զարդարուն գրքերը գովերգում են խաղաղասիրական քաղաքականությունը: Կ. Վորոշիլովի (1937 թ.) գորգա­նկարի շրջագոտու վրա պատկերված են զինվորի, ինք­նա­­թիռի, հրետանաձգի, պարաշյու­տի մոտիվներ՝ որպես կարմիր բանակի և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշեր:    

  Հ. Քեշիշյանի էսքիզով 1935 թ. գործվել է  թեմատիկ գորգ` խորհրդային հայտնի խորհրդ­անիշերով` մուրճով և կարմիր դրոշով: Կարևորված է նաև բամբակի և կնգուղի մոտիվը: Մեկ այլ գորգում բանվորի ձախ ձեռքին մուրճն է, իսկ աջով սեղմում է շղթայ­ված մարտի­կի ձեռքը:  1939 թ. գործված գորգանկարում առաջ­նոր­դը պատկերված է համագումարի ամբիոնի մոտ զեկուցելիս: Գորգի վրա պատկեր­ված են՝ վերևում` հնգաթև աստղեր, իսկ ներքևի անկյուններում՝ մուրճ-մանգաղի մո­տիվ­ներ: Շրջագոտին սրտաձև մեդալիոնների շղթա է, որոնցից յուրաքանչյուրում պատկերված են գյուղատնտեսության նվաճումները:

    1945 թ. գործված Ստալին-Միկոյան գորգանկարում երկնագույն դաշտի վրա պատ­կեր­ված է Կրեմլը: Նկարների շուրջը ոսկեգույնի վրա գործված են բու­սական զարդամո­տիվ­ներ: Գորգի արտաքին շրջագոտու մուգ հիմնագույնի վրա պատ­կեր­ված են մանրա­նկարչությունից հայտնի զարդեր: 1950 թ. Հ. Քեշիշյանի էսքիզով Երևանի գե­ղար­­վեստա­կան փորձնական արվեստանոցում գործվել է մի մեծ գորգ, որի կենտրոնում պատկեր­ված է Ստալինի նկարը, իսկ երկնագույն ֆոնի վրա՝ Կրեմլը: Գորգի լայն շրջա­գոտու վրա պատկեր­ված են տասներկու տեսարաններ Խորհրդային Հայաստանից, վե­րևում` շրջա­գոտու կենտրոնում, ներկայացված է ՀՍՍՀ գերբը, ձախ կողմում` Լենինի, իսկ աջում` Ստալինի արձանը: Ներքևում` շրջագոտու կենտրոնում կառավարական շենքն է, ձախ կողմում՝ Կիրովի անվան գործարանը, աջում` օպերայի և բալետի շենքը: Երկայնական հանդիպակաց կողմերից աջում Ալավերդու պղնձաձուլարանն է և այգե­գոր­ծական երկու տեսարան, ձախ կողմում՝ Սևանը, հիդրոկայանը, հացահատիկի բեր­քա­հավաքը կոմբա­յնով: Գորգի ամբողջ մակերեսը ներկայացվել է մեկ հարթության վրա:

   Խորհրդային խորհրդանշաններով հարդարված գորգերում հեղափոխության առաջ­նոր­դի կերպարը տեղադրվում էր գորգի կենտրոնում, որտեղ, որպես կանոն, ներկայացվում էր արևի նշանը՝ իբրև խորհրդանիշ: Հետաքրքիր է, որ նույնիսկ մարտնչող աթեիզմի դա­րաշրջանի ավանդական պատկերացումները և հավատալիքները մնում էին անփոփոխ: Արևի պաշտամունքը շարունակում է մնալ գերակայող՝ ձեռք բերելով նոր դրսևորում­ներ: Կենդանի մարդու աստվածացումը, ինչպես Լենինի պաշտամունքը, որի գաղա­փար­­­­­ները քարոզում էին որպես միակ ճշմարիտ՝ պատմական պրակտիկայում հաճախ է  պատահում: Լենինի և Ստալինի կերպարները պաշտվում են առաջին հերթին իրենց հա­­վա­տակիցների` բոլշևիկների կողմից: Լենինին վերագրվում էր անմահություն և հա­վեր­ժական կյանք:  Նրան  վերագրվող «ողջ` բոլոր ողջերից» կամ «Լենինը  ապրել է, ապրում է և  պիտի ապրի» արտահայտությունները Լենինի կերպարին առասպելական բնույթ են  հաղորդել:                                                                                                       

                                                                                               Սվետլանա Պողոսյան

 

ԴԻՄԱՆԿԱՐԱՅԻՆ ԳՈՐԳԵՐ

 

Խորհրդային գորգագործության  առաջին   շրջանում, երբ  տնայնագործական հին օջախներում գործվող  գորգերում, որպես զարդամոտիվ, գրեթե նույնությամբ վերարտադրվում էին հայկական գորգագործության ժողովրդական  մոտիվները, հանրապետությունում հիմնադրված առաջին` Երևանի գորգագործական արհես-տանոցում, Արփա գյուղի /այժմ` Արենի/ գորգարտելում և այլուր, սովետահայ գորգի վարպետների ու նկարիչների ջանքերով հայկական գորգագործության մեջ սկիզբ է դրվում մի նոր ժանրի` դիմանկարային գորգարվեստին:

Այս բնագավառում  իրենց մեծ ավանդը ունեն Դովլաթ Գարանֆիլյանը, Հակոբ Քեշիշյանը, Հարություն Թաբաքյանը, Միսակ Աբելյանը և այլոք: Դ. Գարանֆիլյանը, 1924 թ. Հալեպից գալով հայրենիք, Երքաղխորհրդի արհեստանոցում սկիզբ է դնում խորհրդահայ գորգարվեստի դիմանկարային ժանրին: Նա օգտագործել է հայկական գորգագործության ավանդույթները դիմանկարային գորգեր ստեղծելիս և  կատարե­լու­թյամբ ու ճաշակով ներկայացրել  աշխատավորների ստեղծագործական կյանքըԴ. Գարանֆիլյանը ստեղծել է 22 դիմանկարային և մի քանի տասնյակ զարդանկա­րային գորգեր: Նա հաճախ պատկերել է նոր կյանքի երևույթներ` պիոների, նկարչի, բանվորի և այլ մոտիվներ: Գորգերում օգտագործել է մուգ կարմիր հիմնագույնը՝ 120*150 չափսերը և 56*56 խտությունը: Նույն թվականին գործված Լենինի պատկե­րով գորգի կենտ­րոնում, մուգ կարմիր հիմնագույնի վրա ներկայացված է Իլյիչի դի­մա­նկարը ծաղկե­պսակ շրջա­նակի մեջ, որն օղակված է սև ժապավենով, իսկ գորգի շրջագոտին զար­դար­ված է կաղնու տերևազարդերով: Գորգանկարիչ Հ. Թաբաքյանի էսքիզով 30-ականներին գործվել են Լե­նինի, Ստալինի, Մոլոտովի, Վորոշիլովի, Միկոյանի դիմանկարները: Ստալինի գորգա­նկարի շրջագոտիներում ներկայացված են երկրի ինդուստրա­ցումը և մշակութային առաջ­ընթացը: Գորգի ներքին շրջագո­տում բանվորն ու գյուղացին են պատկերված, իսկ կինը ներկայացված է վրձինը ձեռքին՝ նկարելիս: Վ. Մոլոտովի գորգանկարի (1934 թ) շրջագոտում պատ­կեր­ված են խորհրդային հնգաթև աստղը, ձիթենու ճյուղը և գրքեր, որոնք ներկայացնում են նոր հասարակարգը: Դիմանկարի շրջանակում ձիթենու ճյուղերով զարդարուն գրքերը գովերգում են խաղաղասիրական քաղաքականությունը: Կ. Վորոշիլովի (1937 թ.) գորգա­նկարի շրջագոտու վրա պատկերված են զինվորի, ինք­նա­­թիռի, հրետանաձգի, պարաշյու­տի մոտիվներ՝ որպես կարմիր բանակի և հայրենիքի պաշտպանության խորհրդանիշեր: 1945 թ. գործված Ստալին-Միկոյան գորգա­նկա­րում երկնագույն դաշտի վրա պատ­կեր­ված է Կրեմլը: Նկարների շուրջը ոսկեգույնի վրա գործված են բու­սական զարդամո­տիվ­ներ: Գորգի արտաքին շրջագոտու մուգ հիմնագույնի վրա պատ­կեր­ված են մանրա­նկարչությունից հայտնի զարդեր: 

Գորգանկարիչ Հակոբ Քեշիշյանի սկզբնական շրջանի գործերում նկատելի են որոշակի պարզունակություն, վերացականություն, սխեմատիզմ: Սասունցի Դավիթ էպոսի հազարամյակի առթիվ գործած գորգի կենտրոնում Հայաստան լեռնաշխարհի ֆոնի վրա պատկերված է Սասունցի Դավիթը՝ ձիով և թրով: Գորգի շրջագոտիներում դրսևորված են վիշապների և ջրից դեպի արևը թռչող ձիերի ավանդական մոտիվնե­րը: Գորգի զարդանկարները դինամիկ են, շրջագոտիներում առասպելական զարդա­նկարները  բացահայտում են ընդհանուր թեմա: Նրա «Ստալին. գորգը իր բուսական զարդամոտիվների նրբագույն հյուսվածքով և գունային երանգների մեղմ անցումնե­րով հայկական դիմանկարային գորգարվեստի մեջ բացում է մի նոր շրջան թեկուզ այն առումով, որ այդտեղ ինչպես զարդամոտիվները, նույնպես և դիմանկարը գորգի վրա պատկերված են գեղանկարչական բարձր արվեստով՝ հաղթահարելով գորգ-դիմանկարի լուսանկարայնությունը:

Գորգանկարիչ Հարություն Թաբաքյանը, 1935 թ. աշխատանքի անցնելով գորգ-միության նկարչական բաժնում, հաջողություն է ձեռք բերում թե՛ դիմանկարային և թե՛ զարդանկարային գորգարվեստում: Հ. Թաբաքյանի էսքիզով Վարդուշ Թաբաքյանը գործել է Լենինի, Ստալինի, Մոլոտովի, Վորոշիլովի, Միկոյանի դիմանկարները: Հ. Թաբաքյանի լավագույն գործերից կարելի է համարել Սովետական Հայաստանի 30-ամյակի առթիվ գործված Լենինի դրոշով Ստալինի առաջնորդությամբ` առաջ, դեպի կոմունիզմի հաղթանակը թեմատիկ գորգը, որն արժանացել է ժողովրդական ստեղծագործության տան առաջին կարգի մրցանակին:

      1950 թ. Հ. Քեշիշյանի էսքիզով Երևանի գե­ղար­­վեստա­կան փորձնական ար­վես­տանո­ցում գործվել է մի մեծ գորգ, որի կենտրոնում պատկեր­ված է Ստալինի նկարը, իսկ երկնագույն ֆոնի վրա՝ Կրեմլը: 

       Հ. Թաբաքյանը 1954 թ. ժողովրդական ստեղծագործության ռեսպուբլիկական տան պատվերով պատրաստել է նաև Հովհ. Թումանյանի գորգանկարը: Գորգի գեղարվես­տա­կան ձևավորման մեջ պահպանվել են հայկական գորգարվեստի որոշ սկզբունք­ներ: Այսպես` գորգի երկու նեղ երիզների միջև մեկ լայն զարդագոտի, կենտրոնում դիմանկարի մեդալիոնը` մուգ կարմիր ֆոնի վրա, մեդալիոնի շուրջը և շրջագոտինե­րում` հայկական  մանրանկարչության նմուշներ: Գորգի ճակտոնում իրենց արտա­հայ­տու­թյունն են գտել սիրամարգի և խաղողի ողկույզի ոճավորված մոտիվները, իսկ պատվանդանի հայելիներում` եղնիկները: Տափի վերի երկու անկյուններում` հազարան բլբուլներ, իսկ ներքևի երկու անկյուններում` լորեր: Մեդալիոնի շրջանակը, ինչպես և նրա շուրջը, զարդարված են նռան, դեղձի, ծիրանի, բամբակի կնգուղի մոտիվներով:

 

Սվետլանա Պողոսյան

Արուս Ասատրյան

 

«ՀԱՅԳՈՐԳ» ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՄԱՆ ՆԿԱՐԻՉՆԵՐԸ

 

«Հայգորգի>> նկարիչները, քաջածանոթ լինելով հայկական գորգարվեստի ազգային ոճի, հայկական հնագույն գորգերի առանձնահատկություններին, ստեղծել են  ուշագրավ գործեր:  Հատկանշական է Հակոբ Քեշիշյանի կողմից վերականգնված «Անահիտ» գորգը, որն իր հիմնական պատկերով վերարտադրում է 13-րդ դ. առաջին կեսին վերաբերող «Անահիտ»> վիշապագորգը: Վերջինիս  շարքին է պատկանում «Երևան» անունով  գորգը , որտեղ վերարտադրված են  միջնադարյան հայկական վի­շապագորգերին բնորոշ թեմատիկ տեսարաններ: Քեշիշյանը 1960-70-ական թվական­ներին  ստեղծվել է գորգի նոր  օրինակներ՝ «Զանգեզուր», «Լոռի» և այլ խորագրերով, որոնք կրելով հայկական ավանդական գորգարվեստի առանձնահատկություն­ները` միաժամանակ ներկայացնում են հեղինակի մտահղացումների խորությունն  ու ընդգրկունությունը:  ՀՍՍՀ վաստակավոր նկարիչ Հակոբ Քեշիշյանի «Երևան-12» գոր­գը (խտությունը` 40*40 ք. դմ, չափսը` 240*350 սմ) զարդանախշերի որոշ տարրերի կի­րառմամբ, հորինվածքային  կառուցվածքով և հատկապես գրաֆիկական լուծմամբ մերձենում է պատմական «Անահիտ» գորգին: Սակայն պետք է շեշտել նկարչի ձգտու­մը` նորովի ու յուրովի մեկնաբանելու դասականը: Նկարչի մյուս՝ «Երևան» գորգը (խտու­թյունը` 45*45 ք. դմ, չափսը` 150*210 սմ) հայկական մանրանկարչության և ար­ծա­թագործության զարդամոտիվներով արված ծաղկագորգն է, իսկ «Լոռի» գորգը (խտությունը` 40*40 ք. դմ, չափսը` 100*130 սմ) վառ կարմիր հիմնագույնով: 

          Հետաքրքիր լուծում ունի նկարիչ Ռոբերտ Մարգարյանի «Երևան» գորգը (խտությունը` 40*40 ք. դմ, չափսը` 233*152 սմ): «Երևան» գորգի (խտությունը` 40*40 ք. դմ, չափսը` 172*118 սմ) մեկ այլ գեղեցիկ տարբերակ է ստեղծել նկարչուհի Միլետա Վարդանյանը:

    «Շիրվան» տիպի գորգերի մշակման ուշագրավ նմուշներ ունեն գորգի նկարիչներ Հասմիկ Շահնա­զարյանըՇիրվան-321»), Մակար ՄնացականյանըՇիրվան-33»), Հարություն Գրի­­գորյանը  («Շիրվանի ուղեգորգ»): Գեղեցիկ և տիպական է հայ գորգի անվանի մասնա­գետ Տաճատ Իգիթյանի վերամշակած «Շիրվան» գորգը»«, որի  հորին­վածքն ուղղա­հայաց է, խորանազարդը՝  մեկ սուրանկյուն կամարով, որը  զբաղեցնում է գորգի դաշտի  (տափի) մեկ երրորդը :

            Ուշագրավ է  «Հայգորգ» արտադրական միավորման գլխավոր նկարիչ Մակար Մնացականյանի ստեղծագործությունը: Նոր թեմատիկ տեսարաններ ներկայացնե­լով` նրա «Արծվագորգ», «Արծվաշեն», «Ղարաբաղ» գորգերը մեծ չափով կրում են հայկական մանրանկարչության, գորգարվեստի բնորոշ տարրեր` ուրույն մատուց­մամբ և նոր թեմատիկ հորինվածքներով: Գունային երանգների նրբաճաշակ ընտրու­թյունը ևս բնորոշ է Մնացականյանին, կարելի է առանձնացնել նրա «Արծվագորգը»:

Ինքնատիպ է գորգագործ-նկարչուհի Միլետա Վարդանյանի արվեստը, որի գորգանկարները որակական նոր էջ են ժամանակակից հայ  գորգագործության մեջ: Գորգանկարչուհին ստեղծել է արծվագորգերի, եռախորան գորգի տարբերակներ: Նա մշտապես հավատարիմ է մնացել հայկական գորգի դասական գեղազարդման ավան­դույթներին: Նրա կողմից ստեղծված Հայաստանը Ռուսաստանի կազմի մեջ մտնելու 150-ամյակին նվիրված գորգը ներկայացնում է միջնադարյան հայ մանրա­նկարչու­թյա­նը բնորոշ զարդանախշեր և հորինվածքներՆրա մեկ այլ գորգ  յուրատեսակ ձոն է  խաչքարային արվեստին: Մ. Վարդանյանի վերականգնած գորգերի թվում ուշա­գրավ է նաև Աղվանից Ներսես 3-րդ կաթողիկոսին վերաբերող գորգը /1731 թ./: Միլետա Վարդանյանի էսքիզներով գործվել են նաև «Կարին», «Սասուն», «Ղարաբաղ» գորգերը, որտեղ ավանդական զարդահորինվածքները լրացված են հեղինակի անհա­տական մտահղացումներով: Այդ տարրերի ներդաշնակումը, գունային երանգների ընտրությունը հնարավորություն են  տվել նկարչին ստեղծելու նոր գորգատեսակներ՝  հարստացնելով   հայ գորգարվեստի երանգապնակը նոր գծերով:

            Հայկական հնագույն գորգերի վերամշակման  հաջողված փորձ է կատարել գորգանկարիչ Միքայել Պետրոսյանը: Դա հայտնի «Գուհար» գորգի վերամշակումն է, որի կոմպոզիցիան կառուցված էր բուսական և կենդանական զարդանախշերի հիման վրա:   Հեղինակը հարազատ է մնացել այդ գորգի գաղափարաբանությանը և թեմային: Մ. Պետրոսյանը ստեղծել է նաև  սեփական մտահղացումով, ավանդականի համադրությամբ լրացված այնպիսի գորգեր՝  ինչպիսիք են «Ղարաբաղը», «Զվարթնոցը», «Կարսը» և այլն:

        «Հայգորգ» արտադրական միավորման ոսկե ֆոնդի այս նմուշները  կարևոր երևույթ են Հայաստանի գորգարվեստի պատմության մեջ:

                                                                                                                  Սվետլանա Պողոսյան

 

ՀԱՅՈՑ ԱՎԱՆԴԱԿԱՆ ԳՈՐԳԵՐԻ ԳԵՂԱԶԱՐԴՄԱՆ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ 1970-80-ԱԿԱՆ ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Գորգի նկարիչ Հակոբ Քեշիշյանը գեղարվեստաթատերական ինստիտուտի  գոր­­­­­գա­գործություն և գոբելեն  բաժնում դասավանդել է կոմպոզիցիա առարկան:  Նրա ղեկավարությամբ «Հայգորգ» ընկերությունում գործվեց  կաթողիկոս Վազգեն Առա­ջինի կողմից վեհարանի համար պատվիրված գորգըՎեհափառի հավանությանն արժանանալուց հետո գործվեցին ևս մի քանի գորգեր, որոնք  գտնվում են Մայր Աթոռ Սբ Էջմիածնում:

    Հին գորգերի զարդանախշերը, որոնք դարձել են խորհրդանշաններ, դարերի ըն­թացքում պահպանել են իրենց  կառուցվածքն ու հմայքը և չեն ենթարկվել փոփոխու­թյան, քանի որ զարդանախշերի հիմքը կառույցների ճարտարապետական սկզբունք­ներն են: Եթե  նման կատարյալ կառույցից նույնիսկ մեկ քար տեղաշարժվի, ապա ոչ միայն կխախտվի կառույցի տեսքը, այլև այն ամբողջովին կթուլանա կոմպոզիցիոն առումով: Այդպես էլ գորգերն են. թեկուզ մեկ զարդանախշ տեղաշարժելու դեպքում գորգը կորցնում է իր  ամբողջականությունը: Դրանից ելնելով՝  հայ գորգանկարիչ­ները  կարողացել են   ստեղծել նաև ավանդական ոճին հարազատ գորգեր և նոր գորգատեսակներ : 

       «Հայգորգում» աշխատելու տարիներին իրականանում է գորգանկարիչ Մ. Պետրո­սյանի ծրագրերի մի  մասը: Այն ժամանակ ընկերությունում արտադրվում էին օտար անվանումներով գորգեր, որոնք ոչ միայն կրկնվում էին կոմպոզիցիոն առումով, այլև պարունակում էին օտար զարդանախշեր: Նրա նախաձեռնությամբ գորգերը վերա­մշակվեցին, դրանցից հեռացվեցին օտար զարդանախշերը և վերանվանվեցին իրենց ստեղծման տեղանքին համապատասխան: Իսկ նոր ստեղծված գորգերը կրեցին հայ­կա­կան անվանումներ

    Դասական գորգերի զարդանախշերը հիմք  դարձան վիշապագորգերի նոր շարք ստեղծելու համար` գործվեցին «Արամազդ», «Գառնի», «Գեղարդ», «Հոիփսիմե», «Անի», «Գյումրի»  և այլ  գորգեր: Զուգահեռ ստեղծվեցին մի շարք թեմատիկ և յուրահատուկ կոմպոզիցիոն լուծումներով հատուկ նպատակային գորգեր, որոնց մեջ ոչ միայն կեն­-դա­նական և բուսական զարդանախշեր կային, այլև ոճավորված մարդկային ֆիգուր­ներ: Նոր գորգերի կոմպոզիցիան հիմնականում կառուցված էր  խաչի հիմքի վրա:

 Նոր գորգերը՝ «Զվարթնոց», «Խաղաղություն», «Կենաց ծառ», «Անահիտ», «Վե­րածնունդ», «Բերքի տոն» և այլն, ոչ միայն  լավ  են  ընդունվում  տեքստիլի համամիու­թենական գեղխորհրդի կողմից, այլև արժանանում են  օտարերկրյա մասնագետների բարձր գնահատականին: «Խաղաղություն» գորգի  կոմպոզիցիոն կառուցվածքը նո­րու­թյուն էր գորգարվեստում: Այն խորհրդային 15 հանրապետություններում համար­վեց ամենահետաքրքիրը և համաշխարհային կիրառական արվեստի ցուցահանդե­սում արժանացավ պատվավոր մրցանակի:

   Սվետլան  Պողոսյան